ԱՄՆ կիբերանվտանգության ղեկավարին աշխատանքից հեռացնելու Թրամփի քայլի հետին նպատակները
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է ԱՄՆ կիբերանվտանգության գործակալության տնօրեն Քրիս Կրեբսին՝ նախագահական ընտրությունների մասին ճշմարտությունն ասելու և Թրամփի կողմից կեղծիքների մասին մեղադրանքները հերքելու համար:
Հիլ կայքի հաղորդման համաձայն՝ Թրամփը նրան աշխատանքից հեռացրեց այն բանից հետո, երբ Քրիս Քերբսը հաստատեց նախագահական ընտրությունների վավերությունը:
Թրամփը Թվիթերում գրել է, որ Քերբսի վերջին հայտարարությունը ԱՄՆ նախագահական ընտրությունների անվտանգության մասին կեղծ է, և որ առկա են համատարած կեղծիքներ և բացթողումներ:
Ազգային անվտանգության ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության գործակալության վարչությունը վերջերս իր զեկույցում հերքեց քվեարկության համակարգի թերության վերաբերյալ մեղադրանքները՝ եղած թերությունները որակելով որպես մարդկային սխալ:
Թրամփը պնդում է, որ Ջո Բայդենը հաղթել է ընտրություններում միայն համատարած կեղծիքների պատճառով: