Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն. «Իրանը սկսել է ուրանի ներարկումը»
https://parstoday.ir/hy/news/world-i128513-Ատոմային_էներգիայի_միջազգային_գործակալություն._Իրանը_սկսել_է_ուրանի_ներարկումը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է զեկույց,որում նշել է.«Իրանի կենտրոնում գտնվող Նաթանզի օբյեկտում մեկնարկել է ուրանի ներարկումը IR-2m ցենտրիֆուգներին»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 13:20 Asia/Tehran
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն. «Իրանը սկսել է ուրանի ներարկումը»

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է զեկույց,որում նշել է.«Իրանի կենտրոնում գտնվող Նաթանզի օբյեկտում մեկնարկել է ուրանի ներարկումը IR-2m ցենտրիֆուգներին»:

Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցում նշել է.«2020 թվականի նոյեմբերի 14-ին , ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանն  սկսել է ուրանի ֆտորիդ (UF6)   ներարկել 174 IR-2m ցենտրիֆուգների կասկադին, որը վերջերս է տեղադրվել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտում»:

Այլ մանրամասները դեռ չեն հրապարակվել: 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անցած չորեքշաբթի օրը հրապարակած նախորդ զեկույցում նշել էր, որ Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում տեղադրել է IR-2m արդիական ցենտրիֆուգների առաջին կասկադը, բայց դեռ ուրան չի ներարկել:

ՄԱԳԱՏԷ-ն նաև հայտնել է, որ Իրանը շարունակում է  ուրանը մինչև 4.5 տոկոսով հարստացնել,  ինչը գերազանցում է ՀԳՀԾ-ով սահմանված  3,67 տոկոս շեմը:

ՄԱԳԱՏԷ-ն նաև հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները ավելացել են ՝ կազմելով 2443 կիլոգրամ:

Իրանը կրճատել է իր միջուկային պարտավորությունները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և եվրոպացիների խոստմնադրժությունից  հետո: