Բորելը կարևորել է Իրանի համար ՀԳՀԾ-ի տնտեսական օգուտների վերականգնամն անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i128546-Բորելը_կարևորել_է_Իրանի_համար_ՀԳՀԾ_ի_տնտեսական_օգուտների_վերականգնամն_անհրաժեշտությունը
Անդրադառնալով ՀԳՀԾ վերադառնալու ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի կողմից տրված խոստմանը ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն կարևորել է Իրանի համար ՀԳՀԾ-ի տնտեսական օգուտների վերականգնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2020 07:50 Asia/Tehran
  • Բորելը կարևորել է Իրանի համար ՀԳՀԾ-ի տնտեսական օգուտների վերականգնամն անհրաժեշտությունը

Անդրադառնալով ՀԳՀԾ վերադառնալու ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի կողմից տրված խոստմանը ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն կարևորել է Իրանի համար ՀԳՀԾ-ի տնտեսական օգուտների վերականգնման անհրաժեշտությունը:

Չորեքշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ջոզեփ Բորելը հայտարարել է.«ՀԳՀԾ-ն միայն միջուկային համաձայնություն չէ: Այն համարվում է տնտեսական համաձայնություն: Այնպես որ իր միջուկային ծրագրերի շուրջ կայացած համաձայնությունների դիմաց Իրանը դիմացի կողմից ունի ակնկալիքներ»:

Միևնույն ժամանակ Բրելը նշել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնումը հեշտ չի լինի, քանի որ համաձայնության մեջ մնացած կողմերին անհանգստացնում է ԱՄՆ-ի հաջորդ նախագահի վերաբերմունքը:

Նախքան ընտրություննեում հաղթելը, Ջո Բայդենը խոստացել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում կվերկանգնի ԱՄՆ-ի անդամակցությունը ՀԳՀԾ-ին: