Թրամփ. «ԱՄՆ-ի ընտրությունների քվեաթերթիկների թիվը գերազանցում էր ընտրողների թվին»
Նոյեմբեր 19, 2020 07:53 Asia/Tehran
ԱՄՆ-ի գործող նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների թիվը գերազանցում էր ընտրողների թվին:
Չորեքշաբթի օրը, կրկնելով ընտրություններում հաղթելու մասին իր հայտարարությունը, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքում տեղի են ունեցել ընտրախախտումներ:
Թրամփը հայտարարել է, որ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը ծավալուն ընտրակեղծիքների դեպքում է կարողացել հաղթել նախագահական ընտրություններում:
Մինչ այժմ Բայդեն վաստակել է ընտրողների կոլեգիայի 306 ձայներ, իսկ Թրամփը 232: Այդուհանդերձ Թրամփը շարունակում է չընդունել իր պարտությունը:
Պիտակ