Մոսկվայում տեղի է ունենալու Զարիֆի ու Լավրովի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i128557-Մոսկվայում_տեղի_է_ունենալու_Զարիֆի_ու_Լավրովի_հանդիպումը
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարարները Մոսկվայում հանդիպելու և բանակցելու են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի և Ղարաբաղի հարցի շուրջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2020 12:47 Asia/Tehran
  • Մոսկվայում տեղի է ունենալու Զարիֆի ու Լավրովի հանդիպումը

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է.«Իրանի իսլամական հանրապետության և Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարարները Մոսկվայում հանդիպելու և բանակցելու են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի և Ղարաբաղի հարցի շուրջ»:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրն ասել է.«Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը նոյեմբերի 23-ին Մոսկվայում խորհրդակցելու են միջազգային կարևոր հարցերի, ներառյալ Ղարաբաղյան տարածաշրջանի, ՀԳՀԾ-ի իրավիճակի  և Սիրիայում  ու Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ»:

«Լավրովը և Զարիֆը մտադիր են քննարկել երկկողմ հարցեր, այդ թվում էներգիայի, տրանսպորտի  ոլորտում կարևոր նախագծերի  իրականացման բնագավառում առևտրատնտեսական բաղադրիչները և մշակութային ու մարդասիրական հարաբերությունների հեռանկարը»,հավելել է Զախարովան:

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը նաև ասել է.«Սա համարվում է 2020 թվականին Զարիֆի չորրորդ այցը Մոսկվա»: