Անհրաժեշտ է վերսկսել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները .Ժոզեպ Բորել
https://parstoday.ir/hy/news/world-i128565-Անհրաժեշտ_է_վերսկսել_ԼՂ_կարգավիճակի_վերաբերյալ_բանակցությունները_.Ժոզեպ_Բորել
Եվրոպական Միությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունները:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Նոյեմբեր 19, 2020 14:34 Asia/Tehran
  • Անհրաժեշտ է վերսկսել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները .Ժոզեպ Բորել

Եվրոպական Միությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը հակամարտության կարգավորման, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուղղությամբ»,- ասված է Բորելի հայտարարությունում:

Եվրոպական Միությունը մտադիր է հետևել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության կատարմանը:

Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ հանել օտարերկրյա գրոհայիններին:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուսաստանցի խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուսաստանցի զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio