Չինաստանը քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Պեկինի դեմ ուղղված կեղծ մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/world-i128601-Չինաստանը_քննադատել_է_ԱՄՆ_Պետդեպարտամենտի_կողմից_Պեկինի_դեմ_ուղղված_կեղծ_մեղադրանքները
Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը անարդյունավետ է համարել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց կողմից Պեկինի հասցեին հնչեցվող կեղծ մեղադրանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2020 12:29 Asia/Tehran
  • Չինաստանը քննադատել է  ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Պեկինի դեմ ուղղված կեղծ մեղադրանքները

Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը անարդյունավետ է համարել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց կողմից Պեկինի հասցեին հնչեցվող կեղծ մեղադրանքները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում Ջաո Լի Ջիան անդրադառնալով  Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների կրկնվող կեղծ մեղադրանքներին, հայտարարել է, որ ի վերջո այդ ստերը նետվելու են պատմության աղբանոց:

Պետդեպարտամենտի քաղաքական գրասենյակը հրապարակել է «Չինաստանի մարտահրավերի հիմնական տարրերը» վերնագրով փաստաթուղթ, որում ներկայացված են Չինաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի համար գոյություն ունեցող 10 խնդիրները:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ այս փաստաթուղթը Պեկինի դեմ ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտի հերթական քայլերից է և  ցույց է տալիս նրանց վախը Չինաստանից: