Կրակոցներ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի առևտրի կենտրոնում
Ուրբաթ երեկոյան ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ հրաձգություն է տեղի ունեցել Վիսկոնսին նահանգի Ուավատոսա քաղաքի առևտրի կենտրոնում:
Ըստ Ֆարս լրատվական գործակալության հաղորդման, ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ կրակոցների արդյունքում առնվազն 8 մարդ է վիրավորվել:
ԱՄՆ-ի ոստիկանությունը շրջափակել է առևտրի կենտրոնի փողոցները:
Հարձակվողի կամ անձանց ինքնության, ինչպես նաև միջադեպի դրդապատճառների ու մանրամասների մասին որևէ հայտարարություն դեռևս չի հնչել:
Միացյալ Նահանգները կանգնած է բռնությունների ալիքի, պատանդ վերցնելու և զինված հարձակումների խնդրի առջև:
Իր նախագահության սկզբում Թրամփը հայտարարեց, որ ավարտվել են զենք կրողների իրավունքների ութը տարի տևած խախտումները, և որ նրանք այժմ իսկական աջակից ունեն Սպիտակ տանը: