Պուտին. Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները շատ վատ են
«Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն այնքան են վատթարացել, որ ավելի վատ բան չի կարող լինել», - ասել է ՌԴ նախագահը:
«Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանեով այն հարցին, թե Ռուսաստանի կողմից մինչ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը, Ջո Բայդենին չշնորհավորելը արդյո՞ք կարող է վատթարացնել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները, Վլադիմիր Պուտինն ասել է.«Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները ներկա պայմաններում ավելի վատ են, քան երբևԷ և սրանից ավելի վատ չեն կարող լինել»:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Լրատվամիջոցների հաշվարկումների համաձայն՝ դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենն ստացել է ընտրական կոլեգիայի 306 , իսկ Թրամփը՝ 232 ձայներ:
Այն դեպքում, երբ աշխարհի մի խումբ ղեկավարներ շնորհավորում են Ջո Բայդենին , ընտրություններում հաղթելու կապակցությամբ, ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ սպասում են ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը: