Հարձակում ԱՄՆ Պորտլենդ քաղաքի խանութների և բանկերի վրա
Նոյեմբեր 21, 2020 14:56 Asia/Tehran
ԱՄՆ Պորտլենդ քաղաքում ցուցարարները հարձակվել են խանութների և բանկերի վրա և կոտրել ապակիները: Համացանցում տարածված լուսանկարներում երևում է, որ ցուցարարները խանութների ցուցափեղկերի վրա գրել են.«Սևամորթների կյանքն արժեք ունի»:
ԱՄՆ-ի Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը ճնշում են բողոքի ցույցերը:
«Սևամորթներիերի կյանքն արժեք ունի» շարժումը պայքարում է սևամորթների նկատմամբ կիրառվող բռնությունների և ռասիզմի դեմ:
Շարժումը պարբերաբար կազմակերպում է զանգվածային բողոքի ցույցեր՝ ոստիկանների կողմից սևամորթների սպանության և դատական համակարգում ու ոստիկանությունում առկա համակարգային ռասիզմի դեմ: