ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իր տեսուչների մուտքը Իրանի միջուկային համալիրներ
https://parstoday.ir/hy/news/world-i128679-ՄԱԳԱՏԷ_ն_հաստատել_է_իր_տեսուչների_մուտքը_Իրանի_միջուկային_համալիրներ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցում հաստատվել է գործակալության տեսուչների լրացուցիչ մուտքը Իրանի միջուկային համալիրներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 06:00 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իր տեսուչների մուտքը Իրանի միջուկային համալիրներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցում հաստատվել է գործակալության տեսուչների լրացուցիչ մուտքը Իրանի միջուկային համալիրներ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ; Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին զեկույցը հաստատում է գործակալության տեսուչների լրացուցիչ մուտքը Իրանի միջուկային համալիրներ և հավելում, որ ՄԱԳԱՏԷ-ն  շարունակում է վերահսկել Իրանի միջուկային գործունեությունը` ըստ երաշխիքային համաձայնագրի:

40 մասիվց բաղկացած զեկույցը   հաստատում է Իրանի միջուկային գործունեության նկատմամբ վերահսկողությունը և Թեհրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների հետ համագործակցությունը:

Չնայած այս փաստերին,  ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, Արևմուտքի ճնշման ներքո, նախորդ շաբաթ Իրանին կրկին կոչ արեց ավելի  թափանցիկ լինել իր միջուկային գործունեության վերաբերյալ: