Պուտինը պատմել է, թե ինչպես է կազմվել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i128705-Պուտինը_պատմել_է_թե_ինչպես_է_կազմվել_Ղարաբաղի_վերաբերյալ_համաձայնությունը
Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնության կնքման ժամանակ և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 14:27 Asia/Tehran
  • Պուտինը պատմել է, թե ինչպես է կազմվել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունը

Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնության կնքման ժամանակ և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դերը և այդ փաստաթղթով ստանձնում կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտականությունները։ Ինչ էլ մենք այժմ անում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Պուտինը:

Նա ընդգծել է, որ համաձայնության հեղինակներն են երեք կողմերը ՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։

«Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա անում էինք երեքով ՝ ես, բնականաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր», - հստակեցրել է ՌԴ նախագահը։

Պուտինը հավելել է, որ փաստաթղթի համաձայնեցումը «բարդ, էներգատար գործընթաց էր» բոլոր կողմերի համար: «Ըստ էության, ես ստիպված էի ստանձնել միջնորդի դերը, լսել նրանց պահանջները, դժգոհությունները տեքստի վերաբերյալ։ Փաստորեն, նման իրավահավասար, համարժեք եռակողմ աշխատանք»,- ասել է ՌԴ նախագահը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio