Օսմանյան սուլթանի հետ սիոնիզմի հիմնադրի հանդիպման հազվագյուտ տեսանյութը
Նոյեմբեր 23, 2020 06:48 Asia/Tehran
liban.iran ինստագրամյան էջը, հրապարակելով այս տեսանյութը, գրել է. «Ձեռքը կրծքին, սակայն ոչնչացնող»:
Այս շատ հազվագյուտ և հին տեսանյութը սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի և օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի հանդիպման մասին է, որը կայացել է 1901թ. Հերցլի ընկերոջ` Ֆիլիպ Նյունսկու միջնորդությամբ:
Թեոդոր Հերցլը, տեսնելով որ հակասեմական տրամադրությունները սրվում են, եկել է այն եզրակացության, որ հրեաները պետք է ունենան անկախ պետություն: «Հրեական պետությունը» վերնագրով գիրք հրատարակելուց հետո նա հիմնադրեց սիոնիստական քաղաքական շարժումը ՝ իր նպատակին հասնելու համար: Իր հիմնադրած շարժման նպատակներին հասնելու համար, Հերցլը փնտրում էր տարբեր երկրների աջակցությունը: