Մամուլի տեսություն 18-04-2016
Եվրամիության կազմից դուրս գալու մասին հանրաքվեի անցկացման պատճառով , տարակարծություններ են ծագել երկրի կառավարության և կուսակցությունների միջև :
«Էթելաաթ»
Աֆրիկայում ԻԼԻՊ-ի քայլերը ՝ ահաբեկչական խմբավորումների աջակիցների քաղաքականության հետևանքն են
Աֆրիկայում ԻԼԻՊ-ի քայլերը համարվում են ահաբեկչական խմբավորումների աջակիցների քաղաքականության հետևանքը :
«Էթելաաթ» օրաթերում երկուշաբթի օրը լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Հնարավոր չէ անտեսել Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի աջակիցների ու որոշ պետությունների դերակատարությունը ՝ Աֆրիկայում ԻԼԻՊ-ի իրականացրած քայլերում : Նրանք ուղղակի օգնել են ահաբեկիչներին» :
Վերլուծաբանի խոսքերով , ԻԼԻՊ-ի գործելակերպը և նրա աջակիցների , այդ թվում ԱՄՆ-ի , Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ընդհանուր նպատակները հանգեցրել են Միջին Արևելքում նրանց շահերի նույնացմանը և ահաբեկչական խմբավորումների ձևավորմանը :
Աֆրիկայի հյուսիսում ԻԼԻՊ-ի ներկայության հետևանքով , այդ խմբավորումը մոտեցել է Եվրոպայի հարավային սահմաններին : Իսկ Ֆրանսիայում և Բելգիայում վերջերս իրականացված ահաբեկչական հարձակումները հաշվի առնելով , կարելի է հասկանալ իրենց դեմ ուղղված սպառնալիքների հետ կապված եվրոպացիների մտահոգությունը :
ԻԼԻՊ-ին սատարող որոշ երկրների կողմից Լիբիայի ափունքներ մեկնող նավերի միջոցով օգնությունների առաքումը , որոնք նաև Լիբիայի բանակի ավիահարձակումների թիրախում են հայտնվել , վկայում են այն իրողության մասին , որ տարածաշրջանի ահաբեկիչների աջակիցները պնդում են Միջին Արևելքում իրենց նկատի առած քաղաքական փոփոխություններն իրականացնելու հետ կապված իրենց որոշումները :
«Խորասան»
Իրանի ազդեցիկ դերակատարությունն էներգիայի համաշխարհային շուկայում
Նավթի գների բարձրացմանը և արտադրության կայունացմանն ուղղված Իրանի ջանքերն ազդեցիկ են եղել էներգիայի համաշխարհային շուկայում:
«Խորասան» օրաթերթի վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Հետշրջափակումային պայմաններում շուկա վերադառնալու մասին Իրանի նավթի նախարարության կտրուկ դիրքորոշումը , նաև Կատարի նիստին չմասնակցելը , վկայում է էներգիայի համաշխարհային շուկայի դերակատարությունը հերքելու մասին» :
Նախաշրջափակումային պայմաններին արտադրման վերադառնալու կարողությունը , նավթի շուկայի մարկետինգը , արտահանումների կրկնակի մեծացման արդյունքում եկամուտների բարձրացումը , նաև ՕՊԵԿ-ում սակարկելու իրավունք ունենալը , համարվում են նավթային դաշտում վերջին ամիսներին Իրանի ունեցած ձեռքբերումները :
Իրանը շարունակելու է օգտվել նավթի վաճառքի ոլորտում շրջափակումների չեղարկման և միջուկային համաձայնության արդյունքում ձեռքբերած շահերից , իսկ Սաուդյան Արաբիայի ՝ որպես աշխարհի նավթ արտադրող երկիրը , բազմաթիվ խնդիրների առջև է հայտնվելու :
Հոդվածում նշված է , որ չնայած էներգիայի համաշխարհային շուկան ապակայունացնելու նպատակով Սաուդյան Արաբիայի քայլերին , Իրանը մշտապես ձգտել է կայունացմանը :
«Ռեսալաթ»
Տարակարծություններ ՝ Բրիտանիայում հանրաքվեի անցկացման շուրջ
Եվրամիության կազմից դուրս գալու մասին հանրաքվեի անցկացման պատճառով , տարակարծություններ են ծագել երկրի կառավարության և կուսակցությունների միջև :
«Ռեսալաթ» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Պաշտոնապես սկսվել է Եվրամիությունում Բրիտանիայի ներկայության կողմերի և ընդդիմադիրների միջև հակադրությունները» :
ԵՄ-ից դուրս գալու կողմանիցների շարքերում կան «Լեյբորիստական» ընդդիմադիր և «Պահպանողական» կուսակցությունների անդամներ : Հարցն ավելի լուրջ է դառնում , հաշվի առնելով այն հանգամանքը , որ դրանից տուժելու է վարչապետ ՝ Քեմերոնը :
Անցկացված հարցումների արդյունքները վկայում են Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակից քաղաքացիների թիվը մեծանալու մասին : Բրիտանիայի վարչապետը երկրի երիտասարդներին կոչ է արել հանրաքվեին գրանցվելով ու մասնակցելով , կանխել ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալը : Հանրաքվեն կայանալու է 2016 թվականի հունիսին:
henaran.am
Աշխարհի 117 երկրների ցանկում իր անվտանգությամբ Հայաստանը 25-րդ տեղում է։
Numbeo-ի պատվերով հրապարակվել է Crime Index For Country 2016 զեկույցը, որտեղ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում հանցագործության եւ ապահովության ինդեքսը, որի հիման վրա հասկանալի է դառնում, թե որ երկրներն են աշխարհում առավել անվտանգ եւ վտանգավոր։ Այս մասին հայտնում է Numbeo-ի պաշտոնական կայքը։
Հրապարակված զեկույցի համաձայն՝ որտեղ ներկայացված են աշխարհի 117 երկրներ, Հայաստանը գտնվում է 25-րդ հորիզոնականում, ըստ որի, մեր երկրում քրեածին իրավիճակը գնահատվում է 31,11 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 68,89 տոկոս։ Հայաստանին իրենց ցուցանիշով շատ մոտ են Իսրայելը, Կիպրոսը, Նիդերլանդները, Լեհաստանն ու Իսպանիան։
Հարավային Կովկասի երկրներից առաջատարը Վրաստանն է (6-րդ հորիզոնական), որտեղ անվտանգության ինդեքսը կազմում է 77,84 տոկոս։ Իսկ Ադրբեջանը գտնվում է 31-րդ հորիզոնականում, որտեղ անվտանգության ինդեքսը 67,61 տոկոս է։
Ռուսաստանը այս առումով ավելի անմխիթար վիճակում է (68-րդ տեղ), որտեղ քրեածին վիճակը գնահատվում է 47,31 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 52,69 տոկոս։
Հետխորհրդային երկրներից ամենավտանգավորը համարվում է Ուկրաինան, որը հանգրվանել է 74-րդ հորիզոնականում։
Մեր հարեւան Թուրքիան եւս մեզնից ավելի վատ վիճակում է (47-րդ տեղ), որտեղ քրեածին վիճակը գնահատվում է 39,43 տոկոս, իսկ անվտանգության ինդեքսը՝ 60,57 տոկոս։