Ամերիկացի բողոքարարներն այրել են իրենց դիմակները
Կորոնավիրուսի հարցով սահմանափակություններին ընդդիմացող ամերիկացիները Նյու Յորքում այրել են իրենց դիմակները:
Ռուսաստանի "Russia Today" հեռուստատեսության հաղորդմամբ, կիրակի օրը, համախմբվելով Նյու Յորք քաղաքի զբոսայգում, ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մի խումբ կողմնակիցներ իրենց ընդդիմություն են հայտնել համաճարակային սանմանափակությունների դեմ ու այրել են իրենց դիմակները:
Այս կապակցությամբ տարածված տեսագրությունների համաձայն, բողոքարարները անցորդներին կոչ են անում վերցնել դիմակները:
Կալիֆորնիայի Օրինջ շրջանում Դոնալդ Թրամփի մի խումբ այլ կողմնակիցներ շաբաթ օրվանից ցույցի են դուրս եկել ու բողոքել են համավարակային սահմանափակությունների դեմ: Այս բողոքարարները, որոնք իդեպ դիմակ չէին կրում այրել են այլ դիմակներ ու հնչեցրել են «Այլևս դիմակներ չլինեն» կարգախոսը: