Ամերիկացի բողոքարարներն այրել են իրենց դիմակները
https://parstoday.ir/hy/news/world-i128790-Ամերիկացի_բողոքարարներն_այրել_են_իրենց_դիմակները
Կորոնավիրուսի հարցով սահմանափակություններին ընդդիմացող ամերիկացիները Նյու Յորքում այրել են իրենց դիմակները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 24, 2020 13:58 Asia/Tehran

Կորոնավիրուսի հարցով սահմանափակություններին ընդդիմացող ամերիկացիները Նյու Յորքում այրել են իրենց դիմակները:

Ռուսաստանի "Russia Today" հեռուստատեսության հաղորդմամբ, կիրակի օրը, համախմբվելով Նյու Յորք քաղաքի զբոսայգում, ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մի խումբ կողմնակիցներ իրենց ընդդիմություն են հայտնել համաճարակային սանմանափակությունների դեմ ու այրել են իրենց դիմակները: 

Այս կապակցությամբ տարածված տեսագրությունների համաձայն, բողոքարարները անցորդներին կոչ են անում վերցնել դիմակները:

Կալիֆորնիայի Օրինջ շրջանում  Դոնալդ Թրամփի մի խումբ այլ կողմնակիցներ շաբաթ օրվանից ցույցի են դուրս եկել ու բողոքել են համավարակային սահմանափակությունների դեմ: Այս բողոքարարները, որոնք իդեպ դիմակ չէին կրում այրել են այլ դիմակներ ու հնչեցրել են «Այլևս դիմակներ չլինեն» կարգախոսը: