Վենեսուելան կոչ է արել ձևավորել միջազգային կոալիցիա՝ ընդդեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների
https://parstoday.ir/hy/news/world-i128911-Վենեսուելան_կոչ_է_արել_ձևավորել_միջազգային_կոալիցիա_ընդդեմ_ԱՄՆ_ի_պատժամիջոցների
ՄԱԿ-ում Վենեսուելայի բանագնացը կոչ է արել կոալիցիա ձևավորել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների հետևանքներին հակազդելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 27, 2020 09:49 Asia/Tehran
  • Վենեսուելան կոչ է արել ձևավորել միջազգային կոալիցիա՝ ընդդեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների

ՄԱԿ-ում Վենեսուելայի բանագնացը կոչ է արել կոալիցիա ձևավորել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների հետևանքներին հակազդելու համար:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Ազգային անվտանգության խորհրդին ուղղված տեսաուղերձում, Սամուել Մոնկադան ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկված  29 երկրներին կոչ է արել համագործակցել պատժամիջոցների հետևանքները մեղմելու ուղղությամբ:

«ԱՄՆ կառավարության կողմից ՄԱԿ-ի անդամ 29 երկրների նկատմամբ ձեռնարկված հարկադրական և միակողմանի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը», - ասել է Մոնկադան:

Նա հավելել է. «Այս գործողությունները սպառնում են միջազգային խաղաղությանը և ոտնահարում մարդկային հասարակության մեկ երրորդի մարդու իրավունքները»: