ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի
https://parstoday.ir/hy/news/world-i128969-ՀԱՊԿ_ի_երկրների_արտգործնախարարները_դեկտեմբերի_1_ին_կմասնակցեն_տեսակոնֆերանսի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է ՀԱՊԿ-ի կայքէջը, տեսակոնֆերանսին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2020 12:20 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է ՀԱՊԿ-ի կայքէջը, տեսակոնֆերանսին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հանդիպման օրակարգում են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաև կազմակերպության գործունեության առանցքային ուղղությունները:

Կամփոփվեն կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության արդյունքները, որը հետագայում կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի հետ ՀԱՊԿ փոխգործակցությանը՝ շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա:

1in.am