Եվրամիությունը դատապարտեց իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i128984-Եվրամիությունը_դատապարտեց_իրանցի_միջուկային_ֆիզիկոսի_սպանությունը
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը դատապարտել է Իրանի Աբսարդում տեղի ունեցած հարձակումը, ինչի արդյունքում զոհվել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2020 14:22 Asia/Tehran
  • Եվրամիությունը դատապարտեց իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունը

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը դատապարտել է Իրանի Աբսարդում տեղի ունեցած հարձակումը, ինչի արդյունքում զոհվել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն:

«2020-ի նոյեմբերի 27-ին Իրանի Աբսարդ քաղաքում մի շարք բռնի հարձակումների արդյունքում սպանվեցին Իրանի կառավարության պաշտոնյան և մի քանի քաղաքացիական անձինք: Սա հանցավոր արարք է, որը հակասում է ԵՄ-ի՝ մարդու իրավունքները հարգելու սկզբունքին», – ասվում է հաղորդագրության մեջ:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը ցավակցություն է հայտնել սպանվածների ընտանիքներիի անդամներին և առողջացում մաղթել այն քաղաքացիներին, ովքեր տուժել են:

Նա հավելել է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է բոլոր կողմերի համար հանգստություն պահպանել`սրացումներից խուսափելու համար:

1in.am