Ղազախստանում հայտնաբերվել է կորոնավիրուսից ավելի մահացու վիրուս
Ալմաթիում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է Ղազախստանում կորոնավիրուսից ավելի մահացու վիրուսի տարածման մասին:
Թասնիմ լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Էքսպրես» օրաթերթը, գրել է. «Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ այս տարվա առաջին կիսամյակում հայտնաբերվել է վերոնշյալ վիրուսով վարակված 1772 անձ, որոնց մեծ մասը չինացիներ են»:
Չինաստանի դեսպանատունը Ղազախստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել նոր վիրուսի դեմ պայքարելու համար կիրառել նույն մեթոդները, որոնք կիրառվում են կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Այս կապակցությամբ, Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ նոր հիվանդությունը «թոքաբորբի անհայտ տեսակ է»: Ըստ այդ հայտարարության, հունիսի 29-ից հուլիսի 5-ը երկրում ավելի քան 32 հազար մարդ վարակվել է նոր վիրուսով, որոնցից 451-ը մահացել է:
«Ամեն օր, նոր տեսակի թոքաբորբով մոտ 300 մարդ տեղափոխվում է հիվանդանոցներ», - հայտարարել է Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիի առողջապահական միջոցառումների բաժնի ղեկավարը: