Թուրքիայի կառավարության կարևորագույն նպատակներից մեկը նոր սահմանադրության մշակումն է
Թուրքիայի վարչապետը նոր սահմանադրության մշակումը համարել է Անկարայի կառավարության կարևորագույն նպատակներից մեկը:
Խոսքն ուղղելով «Արդարություն և զարգացում» կուսակցության պառլամենտական ֆրակցիայի անդամներին Դավութօղլուն ասել է.«Թուրքիան մեծ նպատակներ է հետապնդում, որոնցից մեկը նոր սահմանադրության մշակումն է: Այն սահմանադրությունը, որով կարգավորվելու են Թուրքիայի մեծ թվով իրավական, օրինական և քաղաքական բարդությունները: Այն փոխարինելու է ռազմական Սահմանադրությանը»:
Թուրքիայի վարչապետը հավելել է.«Անկարայի կառավարությունը կարողացել է իրականացնել իր խոստումների 66 տոկոսն, այդ թվում՝ անվտանգության ուժերի ու աշխատավորների աշխատավարձի բարձրացումը»:
Թուրքիայի վարչապետը հավելել է.«Անկարան կրկին արտահերթ ընտրություններին ականատեսը չի լինելու և այդ մասին տարածված հայտարարությունները ճիշտ չեն»: