Թուրքիայի կառավարության կարևորագույն նպատակներից մեկը նոր սահմանադրության մշակումն է
https://parstoday.ir/hy/news/world-i1291-Թուրքիայի_կառավարության_կարևորագույն_նպատակներից_մեկը_նոր_սահմանադրության_մշակումն_է
Թուրքիայի վարչապետը նոր սահմանադրության մշակումը համարել է Անկարայի կառավարության կարևորագույն նպատակներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2016 15:52 Asia/Tehran
  • Թուրքիայի կառավարության կարևորագույն նպատակներից մեկը նոր սահմանադրության մշակումն է

Թուրքիայի վարչապետը նոր սահմանադրության մշակումը համարել է Անկարայի կառավարության կարևորագույն նպատակներից մեկը:

Խոսքն ուղղելով «Արդարություն և զարգացում» կուսակցության պառլամենտական ֆրակցիայի անդամներին Դավութօղլուն ասել է.«Թուրքիան մեծ նպատակներ է հետապնդում, որոնցից մեկը նոր սահմանադրության մշակումն է: Այն սահմանադրությունը, որով կարգավորվելու են Թուրքիայի մեծ թվով իրավական, օրինական և քաղաքական բարդությունները: Այն փոխարինելու է ռազմական Սահմանադրությանը»:

Թուրքիայի վարչապետը հավելել է.«Անկարայի կառավարությունը կարողացել է իրականացնել իր խոստումների 66 տոկոսն, այդ թվում՝ անվտանգության ուժերի ու աշխատավորների աշխատավարձի բարձրացումը»:

Թուրքիայի վարչապետը հավելել է.«Անկարան կրկին արտահերթ ընտրություններին ականատեսը չի լինելու և այդ մասին տարածված հայտարարությունները ճիշտ չեն»: