ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/world-i129123-ՀԱՊԿ_երկրների_արտգործնախարարների_խորհուրդը_քննարկել_է_իրավիճակը_Լեռնային_Ղարաբաղում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտգործնախարարների խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2020 18:02 Asia/Tehran
  • ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների արտգործնախարարների խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք մեր ուշադրությունը պահանջող այլ իրավիճակների հետ մեկտեղ իհարկե անդրադարձանք նաեւ Լեռնային Ղարաբաղի թեմային, եւ մենք մանրամասնորեն պատմեցինք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի Դաշնությունը` Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարելու համար»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են այնտեղ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի փոխադարձ համաձայնությամբ: «Այլ գաղափարներ չեն արտահայտվում»,- հավելել է նախարարը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio