Սրվել է իրադրությունը միջերկրածովյան ավազանում
https://parstoday.ir/hy/news/world-i129181-Սրվել_է_իրադրությունը_միջերկրածովյան_ավազանում
ԼՂ-ից հետո Թուրքիայի թիրախը Միջերկրական ծովն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2020 05:39 Asia/Tehran
  • Սրվել է իրադրությունը միջերկրածովյան ավազանում

ԼՂ-ից հետո Թուրքիայի թիրախը Միջերկրական ծովն է:

«ԼՂ-ում հրադադարի հաստատումից հետո կրկին սրվել է իրադրությունը միջերկրածովյան ավազանում: Ղարաբաղյան  պատերազմը տարածաշրջանի երկրներին ստիպեց վերագնահատել իրավիճակը եւ ըստ դրա կանխատեսել զարգացումների հավանական սցենարները: Մեծաքանակ զոհերով ղարաբաղյան  բախումից հետո միջերկրածովյան պետություններն առավել իրատեսական են համարում Թուրքիայի հետ ռազմական ընդհարումը եւ դրան նախապատրաստվելու ուղղությամբ կատարում են գործուն քայլեր: Տարածաշրջանային զարգացումների այս ֆոնին մի քանի օրից Եվրամիությունը կքննարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Նախորդ փորձը սակայն փաստում է, որ նման միջոցները չեն ազդում այս պետության ագրեսիվ վարքագծի վրա, եւ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար անհամեմատ ավելի ազդեցիկ լծակներ պետք է կիրառվեն»

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio