Եվրոպայի խորհրդի նախագահը քննադատել է Բրյուսելի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i129249-Եվրոպայի_խորհրդի_նախագահը_քննադատել_է_Բրյուսելի_դիրքորոշումը_Անկարայի_նկատմամբ
Քննադատելով Բրյուսելի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ ՝ Եվրոպական խորհրդի նախագահը ԵՄ-ին կոչ է արել լուրջ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2020 13:03 Asia/Tehran
  • Եվրոպայի խորհրդի նախագահը քննադատել է Բրյուսելի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ

Քննադատելով Բրյուսելի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ ՝ Եվրոպական խորհրդի նախագահը ԵՄ-ին կոչ է արել լուրջ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ:

Ուրբաթ օրը ԵՄ կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում,  Չարլզ Միշելը ԵՄ պաշտոնյաներին կոչ է արել լուրջ դիրքորոշում արտահայտել Միջերկրական ծովում թուրքական նավթի և գազի հետախուզությամբ զբաղվող  նավերի առկայության կապակցությամբ:

Եվրախորհրդի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրիչ գործողություններն ու թշնամական հռետորաբանությունը:

ԵՄ գագաթնաժողովի նախօրեին, Թուրքիան Միջերկրական ծովի վիճելի ջրերից հետ է կանչել իր հետախուզական նավը:

Նոյեմբերի 27-ին, Եվրախորհրդարանում ոչ պարտադիր բանաձևի ընդունումը և Եվրամիությանն ուղղված կոչը՝ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Միջերկրական ծովի արևելքում նավթի և գազի որոնման համար, առթել է Անկարայի զայրույթը: