Թուրքիայից Ադրբեջան զենքի արտահանումներն ավելացել են
Դեկտեմբեր 04, 2020 13:08 Asia/Tehran
Ընթացիկ տարում Թուրքիայից Ադրբեջան զենքի արտահանման ծավալները 600 տոկոսով ավելացել են:
Ընթացիկ տարվա հունվարից մինչև նոյեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանը 256մլն. դոլարի զենք է գնել Թուրքիայից:
Հաղորդման համաձայն՝ անցնած 11 ամիսների ընթացքում թուրքական զենքերի արտահանումն Ադրբեջան, ավելացել է 600 տոկոսով:
Քննադատելով Ադրբեջանի կողմից հրապարակված այս զեկույցը, Հայաստանի կառվարությունը Ադրբեջանին մեղադրել է Ղարաբաղյան պատերազմում հայկական զորքերի դեմ թուրքական արտադրության զենք կիրառելու մեջ:
Ավելի վաղ, Թուրքիայի Միլի Մեջլիսը վավերացրել էր մի նախագիծ, որն Անկարային թույլ է տալիս զորուժ գործուղել Ադրբեջան: Մոսկվան դեմ է արտահայտվել այդ որոշմանը:
Պիտակ