National Interest. Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը ձախողվել է
https://parstoday.ir/hy/news/world-i129354-national_interest._Իրանի_նկատմամբ_Թրամփի_քաղաքականությունը_ձախողվել_է
Հղում կատարելով ԿՀՎ-ի նախկին աշխատողներից մեկին, National Interest ամերիկյան լրատվական գործակալությունը գրել է, որ ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը ձախողվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 15:03 Asia/Tehran
  • National Interest. Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը ձախողվել է

Հղում կատարելով ԿՀՎ-ի նախկին աշխատողներից մեկին, National Interest ամերիկյան լրատվական գործակալությունը գրել է, որ ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը ձախողվել է:

ԿՀՎ-ի  նախկին պաշտոնյա Փաոլ Փիլարը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը և տնտեսական անսահմանափակ պատերազմը ոչ միայն ձեռքբերում չունեցան, այլ բոլոր կողմերից տապալվեցին: Այդ մասին գրել է National Interest ամերիկյան լրատվական գործակալությունը:

Անդրադառնալով ԻԻՀ նկատմամբ Թրամփի կառավարության սխալ քաղաքականություններին, ամերիկյան այդ կայքը գրել է, որ Իրանի հարցով ԱՄՆ-ի նախագահի կեցվածքը  կուսակցական ու անձնական շահերը ԱՄՆ-ի շահերից վեր դասելու քաղաքականության բացահայտ օրինակ է:

Այդ հոդվածում նշված է, որ վերջին չորս տարիների ընթացքում Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունը մեկուսացրել ու հեղինակազրկել է ԱՄՆ-ին: