National Interest. Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը ձախողվել է
Հղում կատարելով ԿՀՎ-ի նախկին աշխատողներից մեկին, National Interest ամերիկյան լրատվական գործակալությունը գրել է, որ ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը ձախողվել է:
ԿՀՎ-ի նախկին պաշտոնյա Փաոլ Փիլարը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը և տնտեսական անսահմանափակ պատերազմը ոչ միայն ձեռքբերում չունեցան, այլ բոլոր կողմերից տապալվեցին: Այդ մասին գրել է National Interest ամերիկյան լրատվական գործակալությունը:
Անդրադառնալով ԻԻՀ նկատմամբ Թրամփի կառավարության սխալ քաղաքականություններին, ամերիկյան այդ կայքը գրել է, որ Իրանի հարցով ԱՄՆ-ի նախագահի կեցվածքը կուսակցական ու անձնական շահերը ԱՄՆ-ի շահերից վեր դասելու քաղաքականության բացահայտ օրինակ է:
Այդ հոդվածում նշված է, որ վերջին չորս տարիների ընթացքում Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունը մեկուսացրել ու հեղինակազրկել է ԱՄՆ-ին: