Մադուրոյի կուսակցությունը հաղթում է Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում
Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում ձայների 80 տոկոսի հաշվարկի արդյունքները վկայում են իշխող կուսակցության հաղթանակի մասին:
Վենեսուելայի խորհրդարանական ընտրությունների քվեների ավելի քան 80 տոկոսի հաշվարկի արդյունքում, իշխող կուսակցությունը ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորությամբ, մինչ այժմ շահել է ձայների 67 տոկոսը: Ընդդիմության կուսակցությունները հավաքել են ձայների մոտ 31 տոկոսը:
Վենեսուելացիները դեկտեմբերի 6-ին մասնակցել են խորհրդարանական ընտրություններին:
Ընտրությունները տեղի ունեցան ամիսներ տևած քաղաքական ճգնաժամից հետո ՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Քաղաքացիներն ընտգրել են 277 պատգամավորի:
Միջազգային դիտորդները, այդ թվում ՝ Իրանից, Ռուսաստանից և Թուրքիայից, հետեւել են Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններին: