Դատարանի վճռով, Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողներն ազատ կարձակվեն
https://parstoday.ir/hy/news/world-i129425-Դատարանի_վճռով_Թուրքիայում_ձերբակալված_ռուս_լրագրողներն_ազատ_կարձակվեն
Ստամբուլի դատարանի վճռով ազատ են արձակվելու այդ երկրի ԱԹՍ-ների մասին վավերագրական ֆիլմ պատրաստելիս ձերբակալված ռուս լրագրողները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 09:07 Asia/Tehran
  • Դատարանի վճռով, Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողներն ազատ կարձակվեն

Ստամբուլի դատարանի վճռով ազատ են արձակվելու այդ երկրի ԱԹՍ-ների մասին վավերագրական ֆիլմ պատրաստելիս ձերբակալված ռուս լրագրողները:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ստամբուլի դատարանի վճռով, այդ երկրի ԱԹՍ-ների մասին վավերագրական ֆիլմ պատրաստելիս ձերբակալված Ռուսաստանի  NTV հեռուստաընկերության ռուս լրագրողները, ազատ արձակվելուց հետո, պետք է շատ արագ հեռանան Թուրքիայից:

Ըստ Թուրքիայի օրենսդրության, ապօրինի կերպով ռազմական օբյեկտները նկարահանող լրագրողները համարվում են լրտեսներ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը դեր է ունեցել ռուս լրագրողների ազատվելու հարցում, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դիվանագիտական ճանապարհներով բանակցություններ են տեղի ունեցել այդ հարցի շուրջ: