Դատարանի վճռով, Թուրքիայում ձերբակալված ռուս լրագրողներն ազատ կարձակվեն
Ստամբուլի դատարանի վճռով ազատ են արձակվելու այդ երկրի ԱԹՍ-ների մասին վավերագրական ֆիլմ պատրաստելիս ձերբակալված ռուս լրագրողները:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ստամբուլի դատարանի վճռով, այդ երկրի ԱԹՍ-ների մասին վավերագրական ֆիլմ պատրաստելիս ձերբակալված Ռուսաստանի NTV հեռուստաընկերության ռուս լրագրողները, ազատ արձակվելուց հետո, պետք է շատ արագ հեռանան Թուրքիայից:
Ըստ Թուրքիայի օրենսդրության, ապօրինի կերպով ռազմական օբյեկտները նկարահանող լրագրողները համարվում են լրտեսներ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը դեր է ունեցել ռուս լրագրողների ազատվելու հարցում, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դիվանագիտական ճանապարհներով բանակցություններ են տեղի ունեցել այդ հարցի շուրջ: