Բորել. ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու անհրաժեշտությունը:
Երեքշաբթի օրը, տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ի վերաբերյալ եվրոպական եռյակի և ԱՄՆ-ի խոստմնադրժությանը, Ջոզեֆ Բորելն ասել է. «Եվրոպան պետք է ելք գտնի ԱՄՆ-ին ՀԳՀԾ վերադարձնելու համար»:
Նիստի ընթացքում Բորելը հայտարարել է. «Իրանը պետք է լիարժեք գործադրի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները և Եվրոպան պետք է դրա համար ելք գտնի»:
Եվրոպացի պաշտոնայի կողմից այս հայտարարությունները արծարծվում են այն դեպքում, երբ ՀԳՀԾ-ի եվրոպացի կողմերի երկուշաբթի օրը մի այլ հաղորդագրությամբ Իրանին մեղադրել են ՀԳՀԾ-ի խախտման մեջ և փաստորեն Թեհրանին կոչ են արել միակողմանի գործադրել ՀԳՀԾ-ն:
Իրենց հանձնառությունների գործադրման մեջ շարունակական թերացումներով հատկապես 2018թ. մայիս ամսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպական կողմը ՀԳՀԾ-ն վատ դրության մեջ է դրել:
Ի պատասխան եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած հանձնառությունների չգործադրմանն ԻԻՀ-ն նվազեցրել է իր միջուկային հանձնառությունները: