Բորել. ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ
https://parstoday.ir/hy/news/world-i129455-Բորել._ԱՄՆ_ն_պետք_է_վերադառնա_ՀԳՀԾ
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 15:06 Asia/Tehran
  • Բորել. ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալու անհրաժեշտությունը:

Երեքշաբթի օրը, տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ի վերաբերյալ եվրոպական եռյակի և ԱՄՆ-ի խոստմնադրժությանը, Ջոզեֆ Բորելն ասել է. «Եվրոպան պետք է ելք գտնի ԱՄՆ-ին ՀԳՀԾ վերադարձնելու համար»:

Նիստի ընթացքում Բորելը հայտարարել է. «Իրանը պետք է լիարժեք գործադրի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները և Եվրոպան պետք է դրա համար ելք գտնի»:

Եվրոպացի պաշտոնայի կողմից այս հայտարարությունները արծարծվում են այն դեպքում, երբ ՀԳՀԾ-ի եվրոպացի կողմերի երկուշաբթի օրը մի այլ հաղորդագրությամբ Իրանին մեղադրել են ՀԳՀԾ-ի խախտման մեջ և փաստորեն Թեհրանին կոչ են արել միակողմանի գործադրել ՀԳՀԾ-ն:

Իրենց հանձնառությունների գործադրման մեջ շարունակական թերացումներով հատկապես 2018թ. մայիս ամսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպական կողմը ՀԳՀԾ-ն վատ դրության մեջ է դրել: 

Ի պատասխան եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած հանձնառությունների չգործադրմանն ԻԻՀ-ն նվազեցրել է իր միջուկային հանձնառությունները: