Էրդողանը կմեկնի Բաքու՝ հանդիպելու Ալիևի հետ
Թուրքիայի նախագահը չորեքշաբթի օրը կմեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց և նախագահի հետ:
Ըստ Անատոլու լրատվական գործակալության, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարության մեջ նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ՝ քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը և տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Հաղորդման համաձայն, երկու երկրների պաշտոնյաները կստորագրեն համագործակցության մի շարք փաստաթղթեր և փոխըմբռնման հուշագրեր:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը դեկտեմբերի 10-ին կմասնակցեն Լեռնային Ղhարաբաղի պատերազմում այդ երկրի կրած հաղթանակի առիթով կազմակերպված Ադրբեջանի զինված ուժերի շքերթին:
Վերջին ղարաբաղյան պատերազմում Թուրքիան քաղաքական և ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի բանակին: