Էրդողանը կմեկնի Բաքու՝ հանդիպելու Ալիևի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i129461-Էրդողանը_կմեկնի_Բաքու_հանդիպելու_Ալիևի_հետ
Թուրքիայի նախագահը չորեքշաբթի օրը կմեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց և նախագահի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2020 06:42 Asia/Tehran
  • Էրդողանը կմեկնի Բաքու՝ հանդիպելու Ալիևի հետ

Թուրքիայի նախագահը չորեքշաբթի օրը կմեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց և նախագահի հետ:

Ըստ Անատոլու լրատվական գործակալության, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարության մեջ նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ՝ քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը և տարածաշրջանային և միջազգային զարգացումները:

Հաղորդման համաձայն, երկու երկրների պաշտոնյաները կստորագրեն համագործակցության մի շարք փաստաթղթեր և փոխըմբռնման հուշագրեր:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը դեկտեմբերի 10-ին կմասնակցեն Լեռնային Ղhարաբաղի պատերազմում այդ երկրի կրած հաղթանակի առիթով կազմակերպված Ադրբեջանի զինված ուժերի շքերթին:

Վերջին ղարաբաղյան պատերազմում Թուրքիան քաղաքական և ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի բանակին: