Էրդողան. Թուրքիան իր մեծ ներդրումն է ունեցել Ադրբեջանի հաղթանակի գործում
https://parstoday.ir/hy/news/world-i129486-Էրդողան._Թուրքիան_իր_մեծ_ներդրումն_է_ունեցել_Ադրբեջանի_հաղթանակի_գործում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան իր անմիջական դերակատարումն ու մասնակցությունն է ունեցել Ղարաբաղյան պատերազմում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2020 13:12 Asia/Tehran
  • Էրդողան. Թուրքիան իր մեծ ներդրումն է ունեցել Ադրբեջանի հաղթանակի գործում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան իր անմիջական դերակատարումն ու մասնակցությունն է ունեցել Ղարաբաղյան պատերազմում։

«Թուրքիան իր մեծ ներդրումն է ունեցել ադրբեջանական հողերի ազատագրման գործում»,- Ռիա Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքու մեկնելուց առաջ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։

Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիան «մշտապես շարունակելու է աջակցել Ադրբեջանին»։ «Թուրքիան առաջին օրից համերաշխություն է ցուցաբերել Ադրբեջանին, աջակցել և իր ներդրումն է ունեցել այդ տարածքների ազատագրման գործում։ Մեր աջակցությունը Ադրբեջանին կշարունակվի»,- ասել է Էրդողանը։

orakarg.com