ԱՄՆ-ն Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման համար նախապայման է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/world-i129512-ԱՄՆ_ն_Աֆղանստանից_իր_զորքերի_դուրսբերման_համար_նախապայման_է_ներկայացրել
ԱՄՆ-ի օրենսդիրներն Աֆղանստանից ամերիկյան զորուժի «հապճեպ» հեռացումը կանխելու նպատկով, հայտարարել են, որ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Պենտագոնն ու այլ պատկան մարմիններ, Կոնգրեսին ներկայացնեն համապատասխան զեկույցներ և վերանայեն Աֆղանստանի իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 07:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման համար նախապայման է ներկայացրել

ԱՄՆ-ի օրենսդիրներն Աֆղանստանից ամերիկյան զորուժի «հապճեպ» հեռացումը կանխելու նպատկով, հայտարարել են, որ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Պենտագոնն ու այլ պատկան մարմիններ, Կոնգրեսին ներկայացնեն համապատասխան զեկույցներ և վերանայեն Աֆղանստանի իրավիճակը:

Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զորայինների թիվը 13 հազարից հասել է 4 հազար 500-ի: Որոշ ժամանակ առաջ, Պենտագոնի պատասխանատուն հայտարարել էր, որ մինչև հաջորդ տարվա հունվարն Աֆղանստանում ամերիկացի զորայինների թիվը կնվազեցվի մինչև 2 հազար 500-ի:

2021թ. ԱՄՆ-ի ռազմական բյուջեի նախագիծը Կոնգրեսին իրավունք է տալիս,  զորայինների թվի նվազեցման դեպքում դադարեցնել բյուջեի տրամադրումը, եթե Պենտագոնը և անվտանգության այլ կառույցները  մանրամասն զեկույց չներկայացնեն ԱՄՆ-ի անվտանգության վրա Աֆղանստանի զորայինների նվազեցման ազդեցության մասին: