Մադուրոյի դաշնակիցները ստացել են Վենեսուելայի խորհրդարանական տեղերի 91 տոկոսը
Ըստ Վենեսուելայի ազգային ընտրական խորհրդի լրատվական կայքում հրապարակված նոր արդյունքների, նախագահ Նիկոլաս Մադուրոյի դաշնակիցները խորհրդարանական ընտրություններում ստացել են տեղերի տոկոսը
Ըստ «Ռոյթերս» գործակալության հաղորդման, Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի վիճակագրությունը ցույց է տալիս, որ իշխող Սոցիալիստական կուսակցության և նրա դաշնակից կուսակցությունների թեկնածուները ստացել են խորհրդարանի 277 տեղերից 253-ը:
11 տեղ է ստացել Վենեսուելայի «Ժողովրդավարական քայլ» կուսակցությունը:
Վենեսուելայի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան, չնայած ԱՄՆ-ի սադրանքներին և դավադրություններին, որոնց նպատակն էր աջակցել արևմտամետ ընդդիմությանը:
Վենեսուելայի դեկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքը հսկել են տարբեր երկրներից, այդ թվում ՝ Իրանից և Ռուսաստանից ժամանած դիտորդական խմբերը: