Լավրով. Ռուսաստանը խստորեն դատապարտել է Ֆախրիզադեի սպանությունը
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան, տարբեր մակարդակներում, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, խստորեն դատապարտել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:
Շաբաթ օրը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը համարում է սադրիչ գործողություն, որն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Լավրովը հավելել է, որ ՀԳՀԾ-ն չպետք է վերանայվի և չպետք է շոշափվեն այլ հարցեր, հավելելով, որ համաձայնագրի շուրջ առաջացած խնդիրների պատճառը պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալն է:
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ այդ խնդիրները ներառում են նաև ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:
Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն նահատակվեց նոյեմբերի 27-ին՝ Թեհրանի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում: