Լավրով. Ռուսաստանը խստորեն դատապարտել է Ֆախրիզադեի սպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i129631-Լավրով._Ռուսաստանը_խստորեն_դատապարտել_է_Ֆախրիզադեի_սպանությունը
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան, տարբեր մակարդակներում, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, խստորեն դատապարտել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2020 06:13 Asia/Tehran
  • Լավրով. Ռուսաստանը խստորեն դատապարտել է  Ֆախրիզադեի սպանությունը

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան, տարբեր մակարդակներում, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, խստորեն դատապարտել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:

Շաբաթ օրը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը համարում է սադրիչ գործողություն, որն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Լավրովը հավելել է, որ ՀԳՀԾ-ն չպետք է վերանայվի և չպետք է շոշափվեն  այլ հարցեր, հավելելով, որ համաձայնագրի շուրջ  առաջացած խնդիրների պատճառը  պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալն է:

Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ այդ խնդիրները ներառում են նաև  ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:

Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն նահատակվեց նոյեմբերի 27-ին՝ Թեհրանի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում: