Դավութօղլուն սպառնացել է ԵՄ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i12964-Դավութօղլուն_սպառնացել_է_ԵՄ_ին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօլուն սպառնացել է, որ եթե Եվրամիությունը չկատարի միգրացիոն համաձայնագրով իր խոստումները, ապա Անկարան կչեղարկի պայմանավորվածութունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2016 07:00 Asia/Tehran
  • Դավութօղլուն սպառնացել է ԵՄ-ին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօլուն սպառնացել է, որ եթե Եվրամիությունը չկատարի միգրացիոն համաձայնագրով իր խոստումները, ապա Անկարան կչեղարկի պայմանավորվածութունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն լրագրողներին հայտարարել է Ստրասբուրգ մեկնելուց առաջ` Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում:

«Անկարան չի հետեւելու ԵՄ հետ միգրանտների մասին համաձայնագրի պայմաններին այն դեպքում, եթե նա չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ մտցնելու, ԵՄ անդամակցության բանակցություններն արագացնելու եւ խոստացված գումարի 3 մլրդ եվրո մասը փոխանցելու մասին խոստումները», -սպառնացել է նա:

Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան աշխատում է ԵՄ առաջ իր պարտավորությունների վրա:

«Ես ԵՄ համար հնարավորություններ չեմ տեսնում հետ նահանջել այն բանից հետո, երբ մենք այդքան հեռու ենք գնացել», -հայտարարել է նա:

Գերմանական թերթերից մեկն օրերս հայտնել էր, որ ԵՄ-ն մտադիր է արագ կերպով չեղարկել «վիզաների ազատականացումը» Թուրքիայի, Վրաստանի եւ Ուկրաինայի համար:

Դավութօղլուն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ի Թուրքիայի միջեւ առանց վիզայի ռեժիմ կհաստատվի մինչեւ այս տարվա հունիսի վերջը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն օրերս հիշեցրել էր Անկարային, որ թուրքերի համար ԵՄ հետ վիզայի ազատականացումը կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, եթե Թուրքիան կատարի դրա համար անհրաժեշտ 72 կետերից կազմված պայմանները: