Ղարաբաղի տարածքում չորս ադրբեջանցի զինծառայող է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i129667-Ղարաբաղի_տարածքում_չորս_ադրբեջանցի_զինծառայող_է_զոհվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում չորս ադրբեջանցի զինծառայող է զոհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2020 14:56 Asia/Tehran
  • Ղարաբաղի  տարածքում  չորս ադրբեջանցի զինծառայող  է զոհվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում չորս ադրբեջանցի զինծառայող է զոհվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  և պետական անվտանգության ծառայությունը  համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է. «Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական ու դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվել է չորս ադրբեջանցի  զինծառայող, կա 3 վիրավոր»:

«Ղարաբաղյան պատերազմին վերջ դնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից  եռակողմ հայատարարության ստորագրումից հետո, Ղարաբաղում մնացել են հայկական զինված ջոկատներ, որոնք դիվերսիա են իրականացրել», ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում:

Ըստ եռակողմ համաձայնության՝  Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնել  Ղարաբաղի այն ​​շրջանները, որոնք անցյալում հայկական ու ադրբեջանական զինված ուժերի  միջև  տեղի ունեցած  հակամարտության ընթացքում գրավվել էին հայկական ուժերի կողմից: