Վենեսուելայի իշխանությունը տապալելու ԱՄՆ-ի ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i129711-Վենեսուելայի_իշխանությունը_տապալելու_ԱՄՆ_ի_ծրագիրը
Վենեսուելայի նախագահը բացահայտել է Լատինական Ամերիկայի այս երկրում հեղաշրջում իրականացնելու Միացյալ Նահանգների նախագահի և կառավարության ծրագիրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 15, 2020 10:09 Asia/Tehran
  • Վենեսուելայի իշխանությունը տապալելու ԱՄՆ-ի ծրագիրը

Վենեսուելայի նախագահը բացահայտել է Լատինական Ամերիկայի այս երկրում հեղաշրջում իրականացնելու Միացյալ Նահանգների նախագահի և կառավարության ծրագիրը:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվել հանցավոր խմբավորումներ վարձելու և  Վենեսուելայի ընտրությունների ժամանակ քաոս ստեղծելու վրա:

Մադուրոն հավելել է, որ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ և Կոլումբիայի համագործակցությամբ, կազմվել է ծրագիր՝ խանգարելու Վենեսուելայի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Վենեսուելայի նախագահը նոր խորհրդարանին կոչ է արել ձևավորել հատուկ հանձնաժողով՝ վերջին հինգ տարիների ընթացքում (2021-2016թթ.) ընդդիմադիր օրենսդիրների կեղծիքների հարցով հետաքննություն անցկացնելու համար:

Չնայած Սպիտակ տան դավադրություններին, դեկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին սատարող կուսակցությունը: