ՌԴ.«ԱՄՆ-ի խափանարար գործողությունները ՀԳՀԾ-ի գործադրման հիմնական դժվարություններն են»
https://parstoday.ir/hy/news/world-i129815-ՌԴ._ԱՄՆ_ի_խափանարար_գործողությունները_ՀԳՀԾ_ի_գործադրման_հիմնական_դժվարություններն_են
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի գործադրման գործադրման հետ կապված խնդիրների պատճառն ԱՄՆ-ի սադրանքներն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 07:24 Asia/Tehran
  • ՌԴ.«ԱՄՆ-ի խափանարար գործողությունները ՀԳՀԾ-ի գործադրման հիմնական դժվարություններն են»

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի գործադրման գործադրման հետ կապված խնդիրների պատճառն ԱՄՆ-ի սադրանքներն են:

Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի   գործողությունները հակասում են ԱԽ-ի 2231 բանաձևով այս երկրի ստանձնած պարտավորություններրին:

Զախարովայի հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ չորեքշաբթի օրը, Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչիի և Եվրոպական միջազգային գործերի ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի  նախագահությամբ, տեսակապի ձևաչափով և Իրանի ու «4+1» խմբի երկրների ԱԳ նախարարությունների օգնականների ու տնօրենների մակարդակով, մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը:

Իրանը շեշտել է, որ պատժամիջոցների չեղարկման ու ՀԳՀԾ-ով նախատեսված իր շահերի ապահովման դեպքում, պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: