Թուրքիան Իրաքի հետ համաձայնության է եկել ՔԲԿ-ի դեմ պայքարի հարցով
https://parstoday.ir/hy/news/world-i129860-Թուրքիան_Իրաքի_հետ_համաձայնության_է_եկել_ՔԲԿ_ի_դեմ_պայքարի_հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ զրույցում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի շուրջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 18, 2020 09:30 Asia/Tehran
  • Թուրքիան Իրաքի հետ համաձայնության է եկել ՔԲԿ-ի դեմ պայքարի հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ զրույցում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի շուրջ:

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Բաղդադը բազմիցս քննադատել է Թուրքիայի ռազմական գործողությունները Իրաքի հյուսիսում ՝ դրանք որակելով երկրի տարածքային ամբողջականության խախտում:

Թուրքիան և Քրդական աշխատավորական կուսակցությունը պատերազմում են ավելի քան 40 տարի, երկուստեք մեծ կորուստներ կրելով:

Ալ- Ղադհիմիի հետ զրույցից  հետո, Էրդողանը հայտարարել է.. «Մենք բոլոր իրաքցիներին համարում ենք մեր  եղբայրները ՝ անկախ դավանանքից և էթնիկ պատկանելությունից, և մենք կարևորում ենք Իրաքի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման մասին»:

Թուրքիայի նախագահը հայտարարել է,ո ր ձեռք է բերվել համաձայնություն՝ Իրաքի հետ ապրանքաշրջանառությունն ավելացնել 20 մլրդ դոլարով: