30 տարվա ընթացքում Մինսկի խմբի աշխատանքն անարդյունավետ է եղել
https://parstoday.ir/hy/news/world-i129891-30_տարվա_ընթացքում_Մինսկի_խմբի_աշխատանքն_անարդյունավետ_է_եղել
Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր Այդին Միրզազադեն, քննադատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված Մինսկի խմբի 30-ամյա գործունեությունն ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, բայց իր գործունեության 30 տարիների ընթացքում լուրջ քայլ չի արել խնդրի լուծման ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2020 06:04 Asia/Tehran
  • 30 տարվա ընթացքում Մինսկի խմբի աշխատանքն  անարդյունավետ է եղել

Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր Այդին Միրզազադեն, քննադատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված Մինսկի խմբի 30-ամյա գործունեությունն ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, բայց իր գործունեության 30 տարիների ընթացքում լուրջ քայլ չի արել խնդրի լուծման ուղղությամբ»:

Այդին Միրզազադեն ասել է. «Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկներից և ոչ մեկում չի դիտարկվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:

Նա հավելել է. «Մինսկի խմբի գործունեության կարիքն այլևս չկա: Այդ խմբի գործունեությունը մնացել է պատմության մեջ»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես քննադատել է ղարաբաղյան  հիմնախնդրի կարգավորման  ուղղությամբ Մինսկի խմբի գործունեությունը, նշելով, որ   չնայած այս խումբը 28 տարի ժամանակ ուներ հակամարտության լուծման համար, սակայն այդ ուղղությամբ որևէ արդյունավետ քայլ չի արել: Ալիևը նշել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի  խմբի գործունեությունն անցել է պատմության գիրկը: 

1990-ականների սկզբին չորս բանաձև ընդունելուց հետո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը  հանձնարարեց տարածաշրջանային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ին:

1992-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ստեղծեց ինը հոգանոց Մինսկի խումբը ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի գլխավորությամբ: Խմբին այս տարիների ընթացքում չի հաջողվել լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: