Մամուլի տեսություն 20-12-2020
Այս գիշեր աշնան վերջին և ամենաերկար գիշերն է և իրանցիները կորանավիրուսի պայմաններում չեն հավաքվելու ընտանիքներով նշելու Յալդայի գիշերը:
Իրան օրաթերթ
Երուսաղեմում Նեթանյահուի դեմ ցույցերի քսանվեցերորդ շաբաթը
Հազարավոր իսրայելցիներ շաբաթ երեկոյան գրավյալ Երուսաղեմում ցույցեր են անցկացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ:
«Քան» ցանցը հայտնում է, որ ցույցերը տեղի են ունեցել առանձին վայրերից, մասնավորապես գրավյալ Երուսաղեմի Սիոն հրապարակից մինչև Բալֆուր փողոցում գտնվող վարչապետի նստավայր:
Իսրայելական բանակի ռադիոն հաղորդել է, որ բռնազավթված տարածքներում բողոքի ակցիաները շարունակվում են ավելի քան վեց ամիս` ի նշան բողոքի Բենիամին Նեթանյահուի անկարողության: Բողոքարարները պահանջում են Նեթանյահուի հրաժարականը՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ անարդյունավետ պայքարի և երեք կոռուպցիոն գործերում ներգրավվածության պատճառով:
Քեյհան օրաթերթ
Իրանցի հետազոտողների կողմից ամենաառաջատար հեռաբժշկական սարքի արտադրությունը
Հեռաբժշկության սարքը, որը մի քանի տարվա ուսումնասիրությունից հետո հասել է արդյունաբերական արտադրության փուլ, կոչվում է «Ա -15»: Այն կարողանում է մանրակրկիտ ուսումնասիրել և չափել կենսական նշանակության 15 պարամետրերը հիվանդանոցային ճշգրտությամբ և Սիմ քարտի, ինտերնետի կամ ցանկացած այլ մատչելի պլատֆորմի միջոցով բժշկին ուղարկել տեղեկություններ՝ հիվանդի մասին: Իրանական սարքն աշխարհում ամենափոքր հեռաբժշկության սարքն է, որը հեշտ է տեղափոխել: Այս սարքում տեսախցիկների օգնությամբ հնարավոր է հետազոտել և ուսումնասիրել մաշկը և մաշկային վերքերը։ Սա կարող է օգնել Առողջապահության նախարարությանը հետաքննել որոշակի տարածքներում հիվանդության տարածումը:
Խոռասան օրաթերթ
Յալդա աշնան վերջին գիշերը
Ստեղծված իրավիճակում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար շատ մարդիկ ստիպված են իրենց ժամանակի մեծ մասն անցկացնել տանը: Այսօր Յալդայի գիշերն է և իրանցիները կորանավիրուսի պայմաններում չեն հավաքվելու ընտանիքներով նշելու Յալդայի գիշերը: Շատերը նախընտրում են այս հին և ավանդական գիշերը,որը արմատավորված իրանական մշակույթում և ավանդույթներում, անցկացնել իրենց ընտանիքի անդամների հետ:
Ջամե Ջամ օրաթերթ
Շվեդիայի և ճապոնիայի վտանգավոր մոտեցումը կորոնավիրուսի նկատմամբ
Ճապոնացիների հատուկ մշակույթը պատճառ է դարձել, որ այս կորոնավիրուսի դեմ պայհքարի արդ երկրի մոդելը այլ երկրներում չկիրառվի, սակայն այս բացառությունն երկրում առաջացրել է վիրուսի երրորդ ալիքը, որը շատ ավելի կործանարար է, քան նախորդ երկու ալիքները: Ճապոնիան և Շվեդիան, որոնք այլ մոտեցում են ցուցաբերել կորոնվիրուսի նկատմամբ, քան իրենց հարևանները, հայտարարել են, որ դա ձեռնտու է իրենց ժողովրդին և երկրին:
Այս երկրների ղեկավարները շեշտել էին, որ իրենց սահմանադրությունը թույլ չի տալիս հանցագործության կամ կարանտինի միջոցով ժողովրդին զրկել նրանց ազատությունից, ուստի նրանք իրենց ռազմավարությունը հիմնեցին ժողովրդի կամավոր պատասխանատվության, իսկ մյուս կողմից` նրանց բացառիկ բնույթի վրա: Համաճարակի ընթացքում Շվեդիան ոչ միայն չի փակել ռեստորաններն ու սպորտային ակումբները, այլև չի ստիպել դիմակ դնելը: Նույիսկ որոշ պաշտոնյաներ ասում էին, որ դիմակ դնելը կտարածի կորոնավիրուսը:
orakarg.com
Աֆղանստանում հրթիռակոծել են ԱՄՆ ռազմաբազան
Աֆղանստանում հրթիռակոծել են ԱՄՆ ռազմաբազան. բազայի տարածք է ընկել 5 հրթիռ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ին եւ տեղական իշխանություններին:
Նշվում է, որ զոհեր չկան, հրթիռներն ընկել են Բաղրամ օդանավակայանի տարածքի վրա: Փարվան նահանգի, որտեղ միջադեպը տեղի է ունեցել, նահանգապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրթիռակոծությունը կատարվել է մեքենայից, որի վրա տեղակայված է եղել 12 հրթիռ: Դրանցից հինգն արձակվել են, եւս յոթը վնասազերծել են ուժայինները:
ՆԱՏՕ-ում աղբյուրը այս տեղեկությունը հաստատել է՝ նշելով, որ նախնական տեղեկություններով՝ օդանավակայանը չի տուժել:
Նշվում է, որ առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հրթիռակոծության պատասխանատվությունը:
Հայտնի է, որ ԻՊ-ն իր պատասխանատվության մասին հայտարարել էր ապրիլին ավիաբազայի հրթիռակոծության համար:
lragir.am
ԱՄՆ-ն փակում է Ռուսաստանում իր հյուպատոսությունները
Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսությունը կփակվի, Եկատերինբուրգում հյուպատոսությունը աշխատանքը կդադարեցնի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Associated Press-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը Կոնգրեսին իրազեկել է Ռուսաստանում մնացած երկու հյուպատոսությունների աշխատանքի դադարեցման ծրագրերի մասին:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանում դեսպան Ջոն Սալիվանի հետ սերտ խորհրդակցությունների ժամանակ որոշել է փակել Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը եւ դադարեցնել Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքը: Սա Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների անվտանգ գործողությունների ապահովման մեր շարունակվող ջանքերի մասն է»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
1in.am
Վիեննայում ձերբակալվել է ահաբեկչության մասնակից ևս երկու կասկածյալ
Ավստրիայի մայրաքաղաքում ձերբակալվել է նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից ևս երկու կասկածյալ: Այս մասին հաղորդել է տեղական Kronen Zeitung պարբերականը:
Ըստ այդմ՝ կասկածյալներից մեկին՝ աֆղանական ծագումով ավստրիացուն, բռնել են ուրբաթ գիշերը, ավստրիական Cobra հատուկ նշանակության հակաահաբեկչական ստորաբաժանման ջանքերով: Հաղորդվում է, որ նրա ԴՆԹ-ի հետքերը հայտնաբերվել են հրացանի և փամփուշտների վրա, որը օգտագործել է ոչնչացված ահաբեկիչը:
Բացի դրանից, կիրակի օրը դատախազությունը հաղորդել է ևս մեկ մարդու ձերբակալության մասին՝ հավելում է թերթը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ. զինված մարդը քայլել է փողոցներով և կրակել անցորդներին, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 22-ը՝ վիրավորվել: Հարձակվողը ոչնչացվել է: ՆԳՆ-ի տվյալներով՝ նա եղել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակից:
1lur.am
Ֆրանսիայի Օ-դը—Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտության մասին
Ֆրանսիայի Օ-դը—Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու պահանջի մասին, հաղորդում է Արցախի ԱԳՆ-ն:
Բանաձևում, մասնավորապես, նշված է, որ հիմք ընդունելով 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատում և դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևերը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը Հանրապետության Նախագահին և Կառավարությանն է դիմում կոչով՝ առ այն, որ
– Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
– Ֆրանսիան պահանջի միջազգային հետաքննություն իրականացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկիզբ առած զինված հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: