Թուրքական թերթ. Ինչո՞ւ Իսրայելն օգնեց Ադրբեջանին
«Թուրքիա» օրաթերթը հրապարակել է «Ինչո՞ւ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, և ի՞նչ արեց Թուրքիան» հոդվածը, որում մեջբերերելով Ժողովրդա-հանրապետական կուսակցության շրջանակներին, գրել է. «Ադրբեջանը շահեց պատերազմը ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»:
Հոդվածում ասվում է. «Իսրայելն անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պատերազմի համակարգեր էր վաճառում Ադրբեջանին և վարժանքներ անցկացնում ադրբեջանական ռազմական ուժերի համար: Իսրայելական անօդաչու թռչող սարքերը կարևոր դեր են խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում»:
Ըստ թուրքական թերթի, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն, 1992 թվականից ի վեր Թուրքիան պատրաստում է Ադրբեջանի ռազմական սպաներին:
«Իսրայելի կողմից Ադրբեջանին սատարելու հիմնական պատճառը Իսրայելի դժգոհությունն է Իրանի հետ Հայաստանի ջերմ հարաբերություններից: Իսրայելը շատ ուրախ է և սատարում է պատերազմի արդյունքում «թուրքական միջանցքի» բացմանը: Թուրքիայի և Ադրբեջանի միջև «թուրքական միջանցքի» բացումը անուղղակիորեն դարձել է Թուրքիայի և Իսրայելի համատեղ «շահը»,- ասում է հոդվածագիրը:
Ըստ թուրքական թերթի. «Բոլորը գիտեն, որ Իսրայելը շատ չի սիրում Հայաստանին և հայկական սփյուռքը: Քանի որ Հայաստանն ու հայերը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավ են վարում Թուրքիայի դեմ: Իսկ Իսրայելը ցանկանում է մենաշնորհել Հոլոքոստը՝ նացիստների կողմից իրականացված հրեաների ցեղասպանությունը, և չի ցանկանում որպեսզի խոսվի այլ ցեղասպանության մասին»: