Թուրքական թերթ. Ինչո՞ւ Իսրայելն օգնեց Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/world-i129977-Թուրքական_թերթ._Ինչո_ւ_Իսրայելն_օգնեց_Ադրբեջանին
«Թուրքիա» օրաթերթը հրապարակել է «Ինչո՞ւ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, և ի՞նչ արեց Թուրքիան» հոդվածը, որում մեջբերերելով Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության շրջանակներին, գրել է. «Ադրբեջանը շահեց պատերազմը ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2020 07:00 Asia/Tehran
  • Թուրքական թերթ. Ինչո՞ւ Իսրայելն օգնեց Ադրբեջանին

«Թուրքիա» օրաթերթը հրապարակել է «Ինչո՞ւ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, և ի՞նչ արեց Թուրքիան» հոդվածը, որում մեջբերերելով Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության շրջանակներին, գրել է. «Ադրբեջանը շահեց պատերազմը ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»:

Հոդվածում ասվում է. «Իսրայելն անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պատերազմի համակարգեր էր  վաճառում Ադրբեջանին և վարժանքներ  անցկացնում ադրբեջանական ռազմական ուժերի համար: Իսրայելական անօդաչու թռչող սարքերը կարևոր դեր են խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում»:

Ըստ թուրքական թերթի, Թուրքիայի և  Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն, 1992 թվականից ի վեր Թուրքիան պատրաստում է Ադրբեջանի ռազմական սպաներին:

«Իսրայելի կողմից Ադրբեջանին սատարելու հիմնական պատճառը Իսրայելի դժգոհությունն է Իրանի հետ Հայաստանի ջերմ հարաբերություններից: Իսրայելը շատ ուրախ է և սատարում է պատերազմի արդյունքում «թուրքական միջանցքի» բացմանը: Թուրքիայի և Ադրբեջանի միջև «թուրքական միջանցքի» բացումը անուղղակիորեն դարձել է Թուրքիայի և Իսրայելի  համատեղ «շահը»,- ասում է հոդվածագիրը:

Ըստ թուրքական թերթի. «Բոլորը գիտեն, որ Իսրայելը շատ չի սիրում Հայաստանին և հայկական սփյուռքը: Քանի որ Հայաստանն ու հայերը  Հայոց ցեղասպանության ճանաչմանն  ուղղված արշավ են  վարում Թուրքիայի դեմ: Իսկ Իսրայելը ցանկանում է մենաշնորհել Հոլոքոստը՝ նացիստների կողմից իրականացված հրեաների ցեղասպանությունը, և չի ցանկանում որպեսզի խոսվի այլ ցեղասպանության մասին»: