Թուրքիան Միջերկրական ծովում նոր զորավարժություններ է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i130049-Թուրքիան_Միջերկրական_ծովում_նոր_զորավարժություններ_է_անցկացնում
Թուրքիայի Ռազմավարական մտքի ինստիտուտը (SDE) տարածել է պաշտոնական հայտարարություն առ այն, որ Միջերկրական ծովի միջազգային ջրերում, օդային տարածքում և Աքսազ շրջանում մեկնարկելու են «Վագրի ճանկ 2020» (Kaplan Pençesi 2020) զորավարժությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 18:17 Asia/Tehran
  • Թուրքիան Միջերկրական ծովում նոր զորավարժություններ է անցկացնում

Թուրքիայի Ռազմավարական մտքի ինստիտուտը (SDE) տարածել է պաշտոնական հայտարարություն առ այն, որ Միջերկրական ծովի միջազգային ջրերում, օդային տարածքում և Աքսազ շրջանում մեկնարկելու են «Վագրի ճանկ 2020» (Kaplan Pençesi 2020) զորավարժությունները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Akıt լրատվական կայքը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մի շարք զինվորականների հետ այցելել է Աքսազ ռազմածովային բազայի հրամանատարություն, որպեսզի տեղում հետևի «Վագրի ճանկ 2020» զորավարժություններին։

Մարտական ռազմաօդային ուժերի հրամանատարության վերահսկողության և կառավարման ներքո զորավարժությունները նպատակ ունեն բարելավել Թուրքիայի զինված ուժերի օդային տարածքի վերահսկման և համակարգման ընթացակարգերը և ստուգել նոր մարտավարության և մեթոդների կիրառելիությունը:

Զորավարժություններին մասնակցում են նաև 21 ինքնաթիռ, ուղղաթիռ, ֆրեգատ, 2 գրոհային նավ, օժանդակ նավ, անօդաչու թռչող սարքեր եւ ՀՕՊ տարբեր համակարգեր:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio